տուն Աշխարհ Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու համար 6 դեռահաս է ձերբակալվել

Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու համար 6 դեռահաս է ձերբակալվել

277
0

Անկարայի «Օրթաքյոյ» գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանները պղծած 6 դեռահասները բերման են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Վանդալները գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 շիրիմ, կոտրել են տապանաքարերը:

Քրիստոնյաների գերեզմանների դեմ վանդալիզմ կատարելու կասկածանքով, Անկարայի ոստիկանական գրասենյակի կողմից ձերբակալվել է 15-16 տարեկան վեց դեռահաս, գործը փոխանցվել է դատախազություն: