Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հանել Twitter սոցիալական ցանցի արգելափակումը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ վարչապետ Էրդողանի հայտարարությունից հետո սոցկայքն անհասանելի էր դարձել Թուրքիայի օգտատերերի համար:
Այսօրվա որոշումը դատարանը կուղարկի Թուրքիայի համապատասխան գերատեսչությանը: Սպասվում է, որ Twitter-ը հասանելի կդառնա առաջիկա ժամերի ընթացքում: