Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնություն է տվել և առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակո»։ AS-ը հաղորդում է, որ արգենտինացին արդեն համաձայնության է եկել ակումբի սեփականատիրոջ հետ։
Սպասվում է, որ «Մոնակոն» Դի Մարիայի համար կվճարի 35 մլն եվրո։ «Արքայական» ակումբի կողմից առաջ քաշված այս պահանջների հետ «մանեգասկները» համաձայն են։ Արգենտինացի հարձակվողը նման որոշում է ընդունել, քանի որ քիչ խաղային ժամանակ է ստանում, ինչը դժվարացնում է նրա գործերը հավաքականում Աշխարհի առաջնությունից ամիսներ առաջ։