Մադրիդի «Ռեալի» 26-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիան կմնա ակումբում: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Վերջին շրջանում ֆուտբոլիստը խնդիրներ ուներ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ: Սակայն նրանց հաջողվել է հարթել այդ տարաձայնությունները: Այսպիսով, արգենտինացին կմնա «Ռեալում»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխացման հեղինակ: