տուն Հասարակություն Իրավական Անիի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Անիի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

312
0

Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Անիի բաժին է ներկայացել 41-ամյա Աղվան Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարները) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն