տուն Լուրեր Բլոգ Անընդունելի է, երբ Հանրապետության հրապարակում Անկախության օրը Նունե Եսայանը մենահամերգ է...

Անընդունելի է, երբ Հանրապետության հրապարակում Անկախության օրը Նունե Եսայանը մենահամերգ է տալիս, որին ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը

422
0
համերգԶոհրապ Եգանյանը իր ֆեսբուքյան էջում գրել է. 

Ես ոչինչ չունեմ Նունե Եսայանի դեմ, բայց որպես երգչուհի նրան երբեք չեմ հավանել ու երբեք նրա համերգներին չէի գնա, առավել ևս անընդունելի է, երբ Հանրապետության հրապարակում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ  նա մենահամերգ է տալիս, որին ներկա էր երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Սա ,իհարկե, ճաշակի հարց է, բայց երբ պետական բյուջեից տասնյակ միլիոններ է գնում երգչուհու ծառայությունների դիմաց, ապա,ասյտեղ արդեն որպես քաղաքացի բողոքելու իրավունք ունեմ, քանզի այդ միլիոնները հարկատուներիս հաշվին է հավաքվել և վստահ եմ նաև, որ կառավարությունում էլ շատ մարդիկ դեմ են եղել այդ հատկացմանը:

 

Փողի հրատապ ծախսելու շատ տեղեր կան, հատկապես սահմանամերձ շրջաններում, ի դեպ, 50 մլն դրամի մեկ բազմաբնակարան շենք կարելի էր կառուցել, իսկ երգիչ-երգչուհիները  ռեստորաններում երգելով էլ են լավ փող աշխատում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here