տուն Քաղաքական Անելիք դեռ կա. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին

Անելիք դեռ կա. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին

349
0

«ԱՄՆ-ի հետ օրակարգը եւս ծավալուն է: Ունենք համագործակցության այլ ձեւաչափեր»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն ասաց, որ ԱՄՆ-ի հետ ունեն երկկողմ օրակարգ եւ լավ ներուժ՝  զարգացնելու այն: «Կշարունակենք բարձրացնել հարաբերությունների զարգացման մակարդակը: Մենք դեռ անելիք ունենք»,- վստահեցրեց գործադիր մարմնի անդամը:

Ինչ վերաբերում է Արցախին ԱՄՆ-ի աջակցության ծրագրերին, ապա դրանք շարունակական են: