Իտալացի տենոր Անդրեա Բոչելին վարակվել էր կորոնավիրուսով և պլազմա էր հանձնել բժշկական հետազոտությունների համար, հայտնում է ANSA-ն:
Դոնորության շնորհիվ է հայտնի դարձել, որ երգչի մոտ առկա է COVID-19:
Ինչպես նշվել է, ախտորոշումը կատարվել է մարտի 10-ին՝ թեստը հանձնելուց հետո: Նա հայտնել է, որ իր մոտ հիվանդությունն ընթացել է առանց որևէ ախտանշանի, սակայն նրա կինը և երկու երեխաները նույնպես վարակվել են: