Անգլիական Բիրմինգեմ քաղաքի հիվանդանոցներից մեկի վիրաբույժը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ սկսվել է հետաքննություն, որի նպատակն է պարզել, թե արդյոք վիրահատության ժամանակ բժիշկը հիվանդների լյարդին դաջել է իր անվան առաջին տառերը։
Դաջվածքները հայտնաբերել են այլ բժիշկներ, որոնք իրականացրել են կրկնակի վիրահատություն։ Որոշ տեղեկություններով՝ դաջվածքներն անելու համար բժիշկն օգտագործել է ոչ թունավոր արգոն գազ։ Հիվանդանոցը նույնպես հետաքննություն է սկսել։