Անգլիացի երկրպագուները դժգոհում են այն մարզահագուստի չափազանց բարձր գների կապակցությամբ, որով իրենց հավաքականը հանդես է գալու Բրազիլիայում կայանալիք աշխարհի ֆուտբոլի առաջնության ժամանակ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով բրիտանական մամուլին։
Անգլիայի հավաքականի մարզաշապիկն արժե 90 ֆունտ ստերլինգ։ Այս հանգամանքը բուռն դժգոհություն է առաջացրել Բրազիլիա մեկնողների շրջանում։ Անգլիացի երկրպագուները սովորաբար մարզադաշտեր են այցելում իրենց սիրած հավաքականի մարզահագուստով, ինչն այս դեպքում դառնում է շատ թանկ հաճույք։