Հայտնի է, որ ֆրանսիացիների և անգլիացիների միջև կա դարավոր մրցակցություն՝ լինի դա մարտադաշտում, մամուլում, արվեստում կամ այլուր։ Շատ հաճախ անգլիացիները ծաղրում են ֆրանսիացիներին գորտի թաթիկներ սիրելու համար։ Սակայն բրիտանացի գիտնականներն արել են մի հետազոտություն, որի արդյունքները կարող են ընկճախտի մեջ գցել անգլիացիներին։
Պարզվել է, որ բրիտանական կղզիների բնիկների նախնիները նույնպես շատ են սիրել գորտի թաթիկներ։ Այսպիսի բացահայտում արվել է Սթոունհենջից ոչ հեռու գտնվող բնակավայրում կատարված պեղումներից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ գտածոներն ունեն 8 հազար տարվա պատմություն։