տուն Աշխարհ Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ անպիտան ճանաչված արտահագուստը

Անգլիան կվերադարձնի Թուրքիայից գնած 400 հզ անպիտան ճանաչված արտահագուստը

248
0

Ապրիլի 22-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա ներմուծված 84 տ բժշկական պարագաների թվում եղած  400․000 հատ արտահագուստը անպիտան է ճանաչվել օգտագործման համար։ Դրանք չեն համապատասխանել Բրիտանիայի առողջապահական չափանիշներին, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «The Guardian»-ին, տեղեկացնում է, որ դրանք պահվում են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի պահեստում, քանի որ պիտանի չեն օգտագործման համար։ 

Նշվում է, որ այս լուրը հաստատել է նաև Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։ Հաղորդվում է, որ այդ պարագաները հետ են ուղարկվելու Թուրքիա՝ դրանց գումարը հետ փոխանցելու պահանջով։