Անգլիայի հավաքականի մարզչական շտաբն արգելել է թիմի խաղացողներին լողալ հյուրանոցի տարածքից դուրս գտնվող բաց ծովի լողափերում: Անգլիական ընտրանին 2014թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ հանգրվանելու է Ռիո դե Ժանեյրոյում:
Որոշումը կայացվել է, որպեսզի ֆուտբոլիստները զերծ մնան այնպիսի վիրուսային հիվանդություններով վարակվելուց, ինչպիսիք են՝ հեպատիտը, մենինգիտը, տիֆը և գաստրոէնտերիտը: Այս մասին հաղորդում է mirror.co.uk-ը:
«Royal Tulip» հյուրանոցը, որտեղ բնակվելու են անգլիացիները, տեղակայված է Սան Կոնրադու ծովափնյա թաղամասում, որն ամենից շատն է տուժում արևադարձային անձրևներից և դրանց հետևանքով առաջացած հակահիգիենիկ վիճակից:
Այդ պատճառով մարզիչները խորհուրդ են տալիս իրենց սաներին լողալ միայն հյուրանոցի տարածքում գտնվող լողավազաններում: