տուն Սպորտ Անգլիայի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ հսկելու են ռազմական ուղղաթիռն ու սուզանավը

Անգլիայի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ հսկելու են ռազմական ուղղաթիռն ու սուզանավը

72
0

155886664__713217b

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հավաքատեղին 2014թվականի աշխարհի առաջնության ժամանակ լրջորեն հսկվելու է:

Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը, երբ անգլիացի ֆուտբոլիստներն, ովքեր ժամանել էիրն Ռիո դե Ժանեյրո, դուրս են եկել ավտոբուսից, բրազիլական զինված ուժերի ներկայացուցիչները նրանց շուրջը կենդանի օղակ են ստեղծել:

Բացի դրանից, անգլիացիների ճամբարի վերևում հերթապահում է ռազմական մի ուղղաթիռ, իսկ մոտակա ծովախորշում նկատվել է սուզանավ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 12-ից հուլիսի 13-ը՝ Բրազիլիայում: Անգլիայի հավաքականն իր առաջին խաղն անցկացնելու է հունիսի 15-ին Իտալիայի հավաքականի դեմ: