տուն Քաղաքական Միջազգային Անգլիայի թագուհին ցասման մեջ է եղել, երբ իմացել է, որ ոստիկաններն ուտում...

Անգլիայի թագուհին ցասման մեջ է եղել, երբ իմացել է, որ ոստիկաններն ուտում են իր ընդեղենը

279
0

queen-elizabeth-horrified-2

Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը ջղայնացել է, երբ իմացել է, որ իրեն պաշտպանող ոստիկանները կերել են այն ընդեղենից, որը բերվել էր հատուկ իր և իր ընտանքի համար։ Այս տեղեկությունը հրապարակվել է The News of the World թերթի լրագրողների դեմ դատական նիստի ժամանակ, որոնց մեղադրում են հայտնի մարդկանց, այդ թվում՝ թագավորական ընտանիքի անդամներին լրտեսելու մեջ։

Լրագրող Քլայվ Գուդմանը, ով լուսաբանել է թագավորական ընտանիքի կյանքը, 2005 թվականին նամակ է հղել իր գլխավոր խմբագրին՝ հաղորդելով թագավորական ընտանիքի կյանքից որոշ մանրամասներ։ Նա նշել էր, որ ավանդաբար Բուկինգհեմյան պալատի միջանցքներում դրվում են Ելիազավետա երկրորդի սիրած ընդեղենը, ինչպես նաև «բոմբեյան խառնորդ»՝ տապակած ոսպի, գետնանուշի, եգիպտացորենի և բրնձի խառնուրդ։ «Թագուհին ցասման մեջ էր, երբ իմացել է, որ ոստիկանները կերել են դրանք», — գրել էր լրագրողը։ «Թագուհին այն աստիճան է հունից դուրս եկել, որ սկսել է նշումներ անել այդ ամանների վրա՝ տեսնելու, թե արդյո՞ք ընդեղենը պակասում է», — հավելել էր լրագրողը։

Դատական նիստի ժամանակ այս պատմությունը ծիծաղ է առաջացրել նույնիսկ դատավորի մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here