Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Ստամբուլ:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Անգելա Մերկելի այցը աշխատանքային բնույթ ունի: Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Ստամբուլում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Մերկել-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, մաքսային միության արդիականացման և վիզայի ազատականացման հարցերը:
Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, մասնավորապես` Լիբիայի և Սիրիայի հարցերը:
Հիշեցնենք, որ 2020-ից հուլիսից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու է Գերմանիան: