Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերը և կայցելի Վրաստան։ Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայության տվյալներով՝ այցը տեղի կունենա մինչև 2015 թվականի գարունը։ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ապագայում տեղի կունենա վրաց-գերմանական ներկայացուցչական տնտեսական համաժողով, որը թույլ կտա սերտացնել երկկողմ համագործակցությունը։
Տեղեկացնենք նաև, որ Ղարիբաշվիլին այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։