Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում համարվում է Եվրոպայի ուժեղագույն ակումբը։
«Անգամ Մադրիդի «Ռեալը» ոչ մի հնարավորություն չունի «Բավարիայի» հետ դիմակայությունում։ Գվարդիոլայի թիմն այնքան ուժեղ է, որ ոչ մի թիմի չի հաջողվի կանգնեցնել նրան այս մրցաշրջանում։
Ո´չ «Ռեալը», ո´չ էլ «Մանչեսթեր Յունայթեդն» ի զորու չեն կանգնեցնել մյունխենցիներին։ Դե իսկ «Բորուսիայի» հնարավորությունների մասին ես ընդհանրապես կլռեմ», — Կլոպի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն։