Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը կանցկացնեն: Aliq.ge-ի փոխամցմամբ, հանդիպումը տեղի կունենա ժամը այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 18:00-ին՝ «Շերաթոն» հյուրանոցում:
Քննարկման հիմնական թեման կրկին ընտրական համակարգն է: Ըննդիմությունը պահանջում է այսպես կոչված գերմանական մոդելով մշակված ընտրակարգի ներմուծում, որին ի պատասխան իշխանությունում հայտնում են, որ նշված մոդելը Վրաստանի Սահմանադրությանը չի համապատասխանում:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ հանդիպեցին նոյեմբերի 30-ին: Հանդիպումն ավարտվեց անարդյունք: