Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացավ կանանց մենասահքի կարճ ծրագիրը:
Առաջին երեք տեղերը գրավեցին Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Ալյոնա Կոստորնայան, Աննա Շերբակովան ու Ալեքսանդրա Տրուսովան: Նրանք միավորներով բավականի ետ թողեցին իրենց հետապնդողներին:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանն այս անգամ անհաջող հանդես եկավ և վաստակած 50.08 բալով 37 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Եզրափակիչ մտան 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզուհիները: