տուն Աշխարհ Անապա-Երևան ուղղությամբ կիրականացվեն չվերթներ

Անապա-Երևան ուղղությամբ կիրականացվեն չվերթներ

256
0

2019 թվականի դեկտեմբերի 5-ից Անապա միջազգային օդանավակայանից կսկսվեն ուղիղ չվերթները՝ Անապա-Երևան-Անապա երթուղով:

«Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ. երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ BAe 146-300 ինքնաթիռներով, որոնցում մինչև 100 ուղևոր է տեղավորվում»,- հայտնում է «Интерфакс»-ը:

Նշվում է, որ Անապայից օդանավը թռչելու է Մոսկվայի ժամանակով 14։10-ին: Թռիչքները կիրականացնի Armenia Airways-ը: