Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է հետախուզման մեջ: Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին: