Դոնեցկի մարզում անհայտ անձինք գրավել են Սլավյանսկայա շրջանի ոստիկանական բաժինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«9:30. Սլավյանսկում զինված մարդիկ գրավել են ոստիկանական բաժանմունք: Այ այստեղ արձագանքը շատ կոշտ էլինելու: Պետք է տարբերություն լինի բողոքի և ահաբեկության միջև», — գրել է Ավակովը:
Քանի որ սկսվել են հանգստյան օրեր, երբ Ուկրաինայի արևելյան շրջաններում ավելի ինտենսիվանում են բողոքի ակցիաները, ոստիկանությունը խստիվ զգուշացրել է, որ սադրանքների և բռնությունների դեպքում ոստիկանությունը պատրաստվում է կոշտ հակահարված տալ: