ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրենց լրատվամիջոց հորջորջող դեգեներատների մի որջ կա, որոնք շատ ճիշտ են անում, որ ինձ չեն մոտենում, չեն դիմում, հիմա էլ իրար հետևից իմ անազատության շրջանին վերաբերող մի հիմար պատմություն են տարածում:
Կարելի էր դրան էլ չանդրադառնալ եթե ինձ համար շատ կարևոր վաղամեռիկ ընկերոջ անունը տեղ չգտներ այդ «լուրի» մեջ:
Այ անսուրբներ, գոնե մարդկանց հիշատակը հարգեք ու հիշե՛ք, որ ես հազարավոր մարդկանց հետ եմ կալանք կրել, շատերի հետ շարունակում եմ ջերմ հարաբերվել, շատերի հետ ընկերություն եմ անում, բոլորն էլ կարող են շատ հետաքրքիր պատմություններ մտաբերել իմ և իրենց անազատության շրջանի մասին, որոնք ուղղակի հիմնահատակ կջախջախեն ձեր «լուրի» իսկությունը»: