տուն Լուրեր Բլոգ Այ այսպես եք անում, որ խիարը թարս է բուսնում

Այ այսպես եք անում, որ խիարը թարս է բուսնում

279
0

111

Այս էլ որերորդ անգամ է գժտվում են երկրի բարձրագույն ղեկավարները, պետական գործիչները և այն գրեթե ամենայն մանրամասնությամբ դառնում է հանրության քննարկման առարկա: Որտեղից այդ տեղեկատվական արտահոսքը, ովքեր են այն տարածողները, ովքեր են այս կամ այն լրատվամիջոցի ՙՙմերձավոր շրջանակները ՚՚…
Գիտեք՝ զարմանալին այն է, որ ԱԽ անդամ, պետական լուրջ պաշտոնյաներ, պատգամավորներ, գործարարներ, քաղաքական գործիչներ հեշտությամբ ենթարկվում են իրենց ՙՙ մտերիմների ՚՚ , ՙՙ խորհրդատուների ՚՚ , կուսակիցների, ենթակաների հրահրմանը, ինտրիգներին և սադրանքներին ու սկսում ՙՙ ռազբորկաները ՚՚…
Խոհեմ, շրջահայաց, լուրջ, ճանապարհ անցած ղեկավարը պարտավոր է, այո՛ պարտավոր է ցանկացած տեղեկատվություն, բամբասանք, ասեկոսե ողջախոհությամբ անպայման ստուգել և երբեք հապճեպ, չհիմնավորված որոշումներ չընդունել: Նա շախմատիստի նման պետք է տեսնի իր հետագա բոլոր քալերը, հետևանքները, հնարավոր վերջաբանը…
Ի վերջո մշտապես պետք է հիշել, որ կոնֆլիկտից, վիճաբանությունից, հատկապես չհիմնավորված կամ ոչ էական՝ տուժում են երկու կողմն էլ, նման բախումները հեղինակազրկում են երկուսին էլ, իսկ շահում է երրորդը…Այստեղ է որ նրանք պետք է խորհեն, իսկ ում է ձեռնտու, ինչու, ինչի համար?…
Էլ չեմ ասում կուսակցական ակտիվիստների, երիտգվարդիականների ՙՙ ՖԲ ՚՚ -ն ճակամարտերի ու փոխադարձ զանազան էժանագին վարկաբեկիչ տեղեկատվական արտահոսքի ու վիրավորանքների մասին…Միթե դժվար է հասկանալ, որ նման իրավիճակում դիմացինին հասցված ցանկացած հարված բումերանգի դեր է կատարելու…Նման բախումները ի վերջո մեծ հաշվով ազդում են իշխանությունների վարկանիշի, պետության հեղինակության վրա…
Այ այսպես եք անում, որ խիարը թարս է բուսնում, կամ ենթարկվում եք խիարոթերապիայի…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here