ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բեժանյանների բազմանդամ ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Instagram-ի օգտահաշվից:
«Այցելել եմ Բեժանյանների բազմանդամ ընտանիքին։ Վերջերս նրանց ընտանիքում 12-րդ զավակն է ծնվել։ Հիացած եմ Բեժանյաններով, այն հոգատար մթնոլորտով և սիրով, որ առկա է նրանց ընտանիքում»,- գրել է Աննա Հակոբյանն ու կից լուսանկարներ հրապարակել։