տուն ժամանց Շոու-բիզ Այր ու կին` մի մարմին

Այր ու կին` մի մարմին

326
0

Հարցազրույց հայկական շոուբիզնեսի ամենահամերաշխ զույգերից մեկի, Yere1 հաղորդաշարի գլխավոր հերոս Գրիգոր Դանիելյանի կնոջ` երգչուհի Հռիփսիմե Յելինյանի հետ:

 

Հռիփսիմե, ինչո՞վ եք հիմա զբաղվում: Արդյո՞ք լքել եք երգարվեստը եւ տեղափոխվել գործարար աշխարհ:

 

Չեմ լքել երգարվեստը, ես և ամուսինս տարվա մեջ 2 անգամ երգ և տեսահոլովակ ենք թողարկում, ասեմ, որ հիմնականում հանդես եմ գալիս ամուսնուս՝ Գրիգորի հետ: Ես դասավանդում եմ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի էստրադային ջազ ամբիոնում, զուգահեռ նաև հանդիսանում եմ Trio էստրադային վոկալ ստուդիայի ղեկավար, և իմ ժամանակի մեծ մասը տրամադրում եմ իմ սաներին:

 

Ձեր ամուսինը` Գրիգոր Դանիելյանն օգնո՞ւմ է ընտանիքում եւ աշխատանքում, թե՞ ինչպես հեռուստատեսության բազմաթիվ ներկայացուցիչներ, ոչ մի բանի մասնակցելու ժամանակ չունի:

 

Ճիշտ է Գրիգորը իր աշխատանքի բերումով շատ զբաղված է լինում, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հարցում միշտ իմ կողքին է, իմ բոլոր գործերին նա անպայման մասնակից է լինում, նույնիսկ եթե խանութ ենք գնում գնումների, նա պարտադիր ինձ հետ է, մենք իրոք այր ու կին մի մարմին ենք (ծիծաղում է):

 

Շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ ինչպիսի հարաբերությունների մեջ եք: Ունե՞ք մտերիմ ընկերներ, իսկ թշնամիներ:

Հարաբերությունները բոլորի հետ ընկերական են, բոլորի հետ էլ շփվում եմ, իսկ թշնամի ասվածը դա կոպիտ է նախ, 2-րդն էլ չեմ կարծում, որ ինչ որ մեկի հետ կարելի է թշնամանալ: Չնայած գիտեմ, որ շատերը միմյանց հանդեպ վատ են տրամադրված: Դա իրենց անձնական խնդիրն է:

 

Ինչ հետաքրքրություններ ունի Ձեր որդին, արվեստագետ ծնողների ազդեցությունն արդեն զգացվո՞ւմ է: Չեք փորձել Ձեր կապերի միջոցով որեւէ տեղ նկարահանել նրան:

Որդիս շատ տաղանդավոր է, շատ լավ նկարում է, սիրում է պարել, երգել, սպորտով զբաղվել, մի խոսքով շատ աշխույժ է, բայց միևնույն ժամանակ նաև շատ չարաճճի:  Բազմիցս նկարահանել ենք մեր տեսահոլովակներում, ասեմ որ շատ լավ է իրեն զգում տեսախցիկի առջև: Տանը միշտ նմանակում է հայրիկի դերերը, Գրիգորը նույնիսկ ասում է, որ Ալբերտոն իրենից լավ դերասան պետք է դառնա: Բայց, քանի որ, ի վերջո Ալբերտոն պետք է որոշի, թե ինչ է ուզում դառնալ, մենք ուղղակի պետք է նրան օգնենք և դնենք ճիշտ ուղղու վրա, եթե ուզում է բժիշկ դառնալ, կամ իրավաբան, մենք ամեն ինչ կանենք նրա փայլուն ապագայի համար:

 

Նպատակ ունե՞ք, որ պետք է անպայման իրականացնեք մինչեւ գալիք Ամանորը:

Նպատակներն իրականանում են, շատ շուտով պատրաստվում ենք հանրությանը ներկայացնել մի հետաքրքիր երգ` իր հետաքրքիր տեսահոլովակով: Մնացած պլանների մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն ինչ պետք է ներկայացվի աստիճանաբար:

396500_352420221458629_778254795_n 561379_396833690350615_1144822830_n 1240003_628800207153961_563474770_n

561379_396833690350615_1144822830_n

396500_352420221458629_778254795_n

 

Խոսեց Մարիամ Մարգարյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here