Դեկտեմբերի 13–ին Երևանի Այրվածքաբանության տեղափոխված 61-ամյա տղամարդը կեսգիշերն անց մահացել է: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղւմ անելով Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանին:
ՆՀաղորդվում է, որ տղամարդու ստացած այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13–ին, ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, որը մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։