տուն Հասարակություն «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

236
0

Ապրիլի 3-ից «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Այս տեղափոխությունն, ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը գործելու է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան):

«Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։