Այսօր խորհրդարանում լրագրողները հայրենադարձության տեմպերի մասին հետաքրքրվեցին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից:
Նա խորհուրդ տվեց թվային տվյալներ ճշտելու համար դիմել Միգրացիոն ծառայություն: Իսկ արդյոք ինքը գիտի՞ մարդկանց, որ հայրենադարձվել են։
«Իհարկե, կան, ես անձամբ ընտանիքների եմ ճանաչում, գիտեմ, որ հայրենադարձվել են: Համար մեկը՝ ես ու իմ ընտանիքն ենք հայրենադարձվել: Ես այնտեղ պաշտոն ունեի, իմ պաշտոնը 900 մլն դոլարանոց բյուջե ուներ, իսկ այստեղ պայքարում եմ 1․5 միլիոն դոլարանոց բյուջեի համար»: