տուն Աշխարհ Այս օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ պետք է վերանայվի Ադրբեջանի ռազամական...

Այս օրերի իրադարձությունները ցույց են տվել, որ պետք է վերանայվի Ադրբեջանի ռազամական բյուջեն. Ալիեւ

404
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դատելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծավալվող ռազամական գործողությունների ընթացքից՝ ինքը հասկացել է, որ պետք է վերանայվի Ադրբեջանի ռազմական բյուջեն:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիեւը նշել է, որ պետք է ավելացվեն ռազմական ծախսերը, հաջորդ տարվա համար պետք է ավելի լավ վերաբաշխվեն նախատեսվող ծախսերն ու ներդրումները ռազմական ոլորոտում:

Ինչպես փախանցում է Armtimes.com-ը, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է երեկ նախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ հավելելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն հայկական կողմի գործողությունների ցանկացած սցենարի: