Այս տարվա ամառը կարող է ամենաշոգը լինել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին են վկայում Գերմանիայի Հեսենի համալսարանի մի խումբ գիտնականների ուսումանսիրությունները: Նրանց եզրակացությունները հիմնվում են Խաղաղ օվկիանոսից ստացված տվյալների վրա, որի համաձայն նկատվում է ջրի ջերմաստիճանի բարձրացում:
2013 թվականն արդեն դարձել է դիտարկումների ընթացքում 10-ը ամենաշոգ տարիներից մեկը: Ըստ գիտնականների` սառույցների հալոցքի և օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման հետ միասին ավելանալու են կլիմայական բացասական փոփոխությունները: Միջազգային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում ասվում է, որ արհեստական ջերմոցային գազերի ավելացումը մթնոլորտում անխուսափելիորեն հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացմանը: