2014-ին Հայաստան արդեն 2մլն 900 հազար հատ ձու է ներմուծվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նրա խոսքով՝ ձուն Հայաստան է ներմուծվում 4 երկրներից՝ Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից և Ուկրաինայից: Ներմուծող ընկերությունները ևս 4-ն են:
Ղուլյանի խոսքով՝ վերջին խմբաքանակը Հայաստան ներմուծվել է մարտի 19-ին, այսինքն՝ այդ ձվերի ժամկետն արդեն անցած է և եթե առաջիկա օրերին չներմուծվեն լրացուցիչ խմբաքանակները, Զատիկին վաճառվող ամբողջ ձուն կլինի տեղական արտադրության: