տուն Քաղաքական Միջազգային Այս տարի Ռուսաստանից տեղի կունենա 150 միլիարդ դոլարի արտահոսք

Այս տարի Ռուսաստանից տեղի կունենա 150 միլիարդ դոլարի արտահոսք

84
0

I-50-KAPITAL-text-f10_640

Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը 2014 թվականին կարող է կազմել 150 մլրդ դոլար, եթե Ղրիմում իրավիճակը շարունակի լարվել: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկում Ռուսաստանի հարցերով փորձագետ Բրիջիթ Հանելը:

«Եթե իրականություն դառնան բարձր ռիսկեր պարունակող սցենարները, ապա ՌԴ-ից կապիտալի մաքուր արտահոսքը մասնավոր սեկտորից կկազմի 150 մլրդ դոլար, իսկ 2015-ին` 80 մլրդ», — ասել է Հանելը: Նա հավելել է, որ եթե ցածր ռիսկային սցենարներն իրագործվեն, ապա արտահոսքը կլինի 85 մլրդ և 45 մրդ դոլար համապատասխանաբար 2014 և 2015 թվականներին:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը կկազմի 65-70 նլրդ դոլար, ինչը 3 անգամ ավել է կանխատեսվածից: