Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նոր ուսումնական տարվա սկզբին:
Նախարարը նշեց, որ այս տարի նախատեսվում է ամբողջ հանրապետության տարածքում ունենալ 40 հազար նոր դասարանցի:
«Այս ընթացքում տեղի են ունենում ավանդական օգոստոսյան խորհրդակցություններ: Դասագրքերի բաժանումն է ընթանում: Ըստ սահմանված ժամանակացույցիˋ ավարատվել են վերանորոգման աշխաատանքերը մի շարք դպրոցներում, և նրանք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին: Մենք խուսափել ենք նաև ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից: Տեղի է ունեցել նաև աշխատավարձերի բարձրացում հուլիսի մեկից՝ շուրջ 9 տոկոսի չափով»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ նոր ուսումնական տարվա ընթացում ավագ դպրոցներոում ամբողջությամբ կթարմացվի ուսումնական գույքը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի շրջանակներում:
«Այս տարի միանվագ կերպով դպրոցներին տրամադրվելու է նաև սնունդˋ ելնելով դպրոցականների տարիքային խմբից: Ծրագիրը մեկնարկելու է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Փորձնական կարգով տասը դպրոցներում ներմուծվել է նաև երգ ու պարի առարկա: Այս տարի միջնակարգ դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներˋ 4 առարկաներից: Քոլեջեներում և ուսումնարաններում այս տարի աննախադեպ քանակությամբ պետական պատվեր է հատկացվել, ինչը բավականին լավ աժիոտաժ և հետաքրքրություն է առաջացրել»,-ասաց Աշոտյանը:
Նա հավելեց նաև, որ ԱԺ- ում է գտնվում 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագիծը, որը առաջին ընթերցմամբ անցել է:
Աշոտյանը հույս հայտնեց, որ աշնանային նստաշրջանին այս օրենքը կհաստատվի: