տուն Լուրեր Այս տարի մեր գործը պետք է լինի կայունության ապահովումը. ՀՀ վարչապետ

Այս տարի մեր գործը պետք է լինի կայունության ապահովումը. ՀՀ վարչապետ

173
0

Hovik Abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահմյանի խոսքով բոլորը պետք է աշխատեն օրենքի շրջանակում և ստվերից դուրս գան: Այս մասին վարչապետն ասաց այսօր ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցի ժամանակ.«Բոլորը պետք է աշխատեն օրենքի շրջանակներում, բոլորս արձանագրում ենք, որ կա ստվեր, բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է»: Այսուհանդերձ նա չկարողացով ասել, թե քանի տոկոս ստվեր կա Հայաստանում: «Իմ կարծիքով մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել և հաստատ ունենալու ենք հաջողություն։ Ես ակնկալում եմ ձեր բոլորիդ աջակցությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց. «Տնտեսական աճը մենք փորձելու ենք պահովել և մենք հասկանում ենք, որ այս տարի մեր գործը պետք է լինի կայունության ապահովումը, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ներդրողներին ներգրավենք մեր տնտեսության մեջ, իմ խնդիրն է, ինչպես ասացի, ստվերից դուրս բերել և եկամուտներն ավելացնել»: Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կեցվածքին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ եթե կողմ քվեարկեն՝ շատ լավ կլինի: