տուն Լուրեր Այս տարի հղիության հետ կապված բարդություններից մայրական մահացություն չի եղել

Այս տարի հղիության հետ կապված բարդություններից մայրական մահացություն չի եղել

158
0

հղիություն

2014թ. հունվար-մարտին 2013թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.6%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.5 պրոմիլային կետով և կազմել 8.3‰: Այս մասին ասվում է վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

2014թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 97 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.5 %: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000
կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.9‰, տղա երեխաների շրջանում`11.2‰, իսկ աղջիկների` 8.9 ‰:

2014թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում, մայրական մահացության դեպք չի գրանցվել: