Ինչպես գրում է Neue Osnabruecker Zeitung պարբերականը՝ առայժմ Եվրամիությունը չունի ռուսական գազին իրական այլընտրանք։ Այս մասին մասնավորապես հայտարարել է Գերմանիայի կանցլերի տեղակալ, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։
Նրա խոսքերով՝ հաճախ է խոսվում Եվրամիության էներգետիկ այլընտրանքների մասին, երբ քննարկվում է Եվրոպա — Ռուսաստան հարաբերությունները։ Սակայն նա նշում է, որ նման հնարավորություն այս պահին չկա։ Գաբրիելը զգուշացրել է, որ պետք չեն խուճապային տրամադրություններ։ «Նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակ Ռուսաստանը հետևում էր ձեռք բերված պայմանավորվածություններին», — ասել է նա։