տուն Քաղաքական Հայաստան Այս պահին ամենակարևոր հարցը հասարակության առողջությունը պահպանելն է. Ավինյան

Այս պահին ամենակարևոր հարցը հասարակության առողջությունը պահպանելն է. Ավինյան

286
0

Հիշեցնենք, որ կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերջին զարգացումները և հետագա քայլերը:

Տիգրան Ավինյանը, խոսելով տնտեսական ճգնաժամի մասին, ասաց, որ կառավարության կողմից ստեղծված փաթեթները աջակցելու են տնտեսական ամենախոցելի խավերին, բայց այս պահին ամենակարևոր հարցը հասարակության առողջությունը պահպանելն է:

Տուրիստական բիզնեսն այս փուլում ամբողջ աշխարհում անկում է ապրում և խոսել բիզնեսի մասին՝ պետք է հասկանալ, որ նման իրավիճակում առաջնային այլ հարցրեր կան: Մասնավորապես այսպես արտահայտվեց պարետը:

Տիգրան Ավինյանը խոսեց նաև պարենային պահուստների մասին: Պարետը հայտարարեց, որ այս փուլում երկիրը, որպես այդպիսին, խնդիր չունի:

Պարետի խոսքով յուրաքանչյուր ճգնաժամ լայն վերադասավորումների առիթ է: Այս պահին պետք է վերանայել տնտեսական ծրագրերը:

Հայկ Մագոյան