տուն Հասարակություն Առողջապահություն Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում. նախարար

Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում. նախարար

284
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները և ընդունում է պացիենտների պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար: ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը ցուցված է հիմնականում քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում և մեր քաղաքացիները ստիպված են եղել դրա համար մեկնել արտերկիր: Դրա հասանելիությունը առավել կարևոր է հիմա` փակ սահմանների դեպքում:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել +37412301212: Հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 38/7»: