տուն Լուրեր Բլոգ Այս Հայաստանում միակ կենդանի բանը մեռելն է

Այս Հայաստանում միակ կենդանի բանը մեռելն է

253
0

1384727_553551141383622_1582939136_nՉարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն հիմա միայն թովում է դպրոցականներին, դպրոցում այն անգիր արածներին և Սվետլանա Խանումյանին: Իսկ այն պատմություն է Հայրենիքի մասին: Պարզ պատմություն: Կարճ ասած՝ դա ստեղծագործություն չէ: Այլ հիշողության պատում: Ինչո՞ւ եմ այդպես կարևորում հիշողությունը: Բանն այն է, որ ժամանակակից Հայաստանը հիշողություն չունի: Որովհետև այս Հայաստանում նախ վերացվում են հետքերը, որոնք մնացել են նախնիներից: Այսպիսի Հայաստանում երեխաները մեծանում են իրենք իրենց ապավինած: Նրանց մանկությունը տեսադաշտ չունի, այսինքն՝ նրանց մանկությունից վերացված է «Ես իմ անուշ Հայաստանի»-ի ամեն տողը: Եթե ժամանակակից երեխան դառնա հանճարեղ պոետ, հազիվ թե լինի հայ պոետ:

Չարենցն իր ամենահայտնի գործերից մեկը գրեց «Դանթեական առասպելի» և «Մահվան տեսիլի» արանքում: Այսինքն՝ շտապեց վավերագրել այն Հայաստանը, որը գուցե այսօր կա, իսկ վաղը չի լինի: Ըստ երևույթին, իր «անուշ Հայաստանը» կործանողի մեջ տեսել էր այն քաղքենուն, որին ոչ մի «անուշ Հայաստան» հետաքրքիր չէ, ում բերանում բառը համ չունի: Այսինքն՝ տեսել էր այն հային, որը բյուրեղացավ «Պատմության քառուղիներում»: Այսինքն՝ ժամանակակից Հայաստանին այս օրվան հասցնողը Չարենցի համար նորություն չէր, տեսնող էր պետք, և ինքը տեսավ:

Իշխանության են եկել մարդիկ, որոնք այսօրվա Հայաստանից մանկուրտ են ստեղծում: Այսօրվա Հայաստանը վատ ստեղծագործություն է, դպրոցում եթե այն հանձնարարես, ոչ ոք չի կարողանա այսօրվա Հայաստանը ներկայացնելով՝ ինչ-որ բան վկայել: Բառն այստեղ արևահամ չէ, աղջիկները հեզաճկուն չեն, հին սազ այլևս գոյություն չունի, լացակումած լարն արդեն մեր մասին չէ, որովհետև Կոմիտասից մնաց Սիրուշոյի «Պռե Գոմեշ»-ը: Ժամանակակից Հայաստանը միայն անցյալ ունի: Այսինքն՝ ինչ-որ մեկը կասի, որ 1991-94 թվականներին այս երկիրը պատերազմել է ադրբեջանցիների հետ ու հաղթել: Երբ նրան կխնդրեն ցույց տալ հաղթանակի պտուղները, մարդկանց կտանի Եռաբլուր: Ու վերջ:…

 

Մհեր Արշակյան

Ամբողջությամբ կարդացեք՝ http://civilnet.am/2013/10/16/mher-arshakyan-voice։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here