տուն Լուրեր Այս համաձայնագիրը չի կարող ընդունվել, և քվեարկությունը չի կարող հաշվի առնվել.Նիկոլ Փաշինյան

Այս համաձայնագիրը չի կարող ընդունվել, և քվեարկությունը չի կարող հաշվի առնվել.Նիկոլ Փաշինյան

106
0

Nikol1

«Եթե բաց քվեարկություն է տեղի ունենում, ապա հաշվիչ հանձնաժողովը պետք է արձանագրի այդ քվեարկության արդյունքները: Հիմա քաղաքական պատճառներով այդ հանձնաժողովի չորս անդամներ չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, այսինք հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի մասնակցելու: Այստեղից հասկանալի է, որ այս համաձայնագիրը չի կարող ընդունվել և քվեարկությունը չի կարող հաշվի առնվել` իրենից բխող բոլոր քաղաքական հետևանքներով»,- ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ Զարուհի Փստանջյանը ջեբկիր է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս իշխանությունները 10 տարի շարունակ մտել են հասարակության գրպանը և չեն ուզում դուրս գալ, ով-ով, բայց այս իշխանությունները չեն կարող խոսել ջեբկիրությունից»,-ասաց պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here