տուն Հասարակություն Այս կիրակի «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան չարթերային թռիչք կիրականացվի

Այս կիրակի «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան չարթերային թռիչք կիրականացվի

198
0

Մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]»,-գրել է Ավինյանը