Այսօր Մեդիակենտրոնում սկսված ասուլիսում «Դ!եմ եմ» թիմի անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց. «Նոր օրենքը մեզ համար հակաիրավական ու հակատրամաբանական է: Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, քանի որ փոփոխությունները մեր պահանջների միայն մի մասում է կատարվել: Այս կառավարությունը ցույց է տալիս , որ նախկին կառավարության ձախողված քաղաքականությունն է տանում: Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ ևս մեր կառավարությունն ունի պարտավորություններ, ու այդ պատճառով էլ ավելի են ձգտում անցկացնել: Մենք հավելյալ լծակներ ենք տալիս ինչ-որ վերպետական կառույցների ձեռքում, որոնք կարող են մեր դեմ աշխատել: Մենք, ի սկզբանե, պահանջների մեջ դրել էինք գումարները Հայաստանից դուրս չհանելու պահանջը: Եկեք մտածենք, թե ինչի՞ ենք հասել այս օրին, որ մեզ վրա վերցնենք պահանջներ ու չկարողանանք դրանք կատարել»,- եզրափակեց բանախոսը: