տուն Լուրեր Այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է

Այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է

259
0

Naira-Zohrabyan

Խորհրդարանում շարունակվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Նշենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է 2014թ․հունվարի 1-ից վերացնել գործազրկության նպաստները և քաղաքացիներին ապահովել աշխատատեղերով՝ համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո։ Այս հարցի շուրջ ելույթով հանդես է եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով, մասնավորապես, նշել է․ «Այս օրինագծով իշխանությունը փորձում է փոխել մարդկանց հոգեբանությունը, որպեսզի նրանք դուրս գան ծուլության մշտննջենական թմբիրից և գնան աշխատելու այն լայնածավալ աշխատատեղերում, որը մեզ համար ստեղծել է մեր հարգարժան իշխանությունը»։ Ն․Զոհրաբյանն ասել է, որ պետք չէ ամեն ինչ հասցնել աբսուրդի և մի բան խոսելուց առաջ պետք է մտածել։ «Ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ այս կառավարությանը պետք չէ թողնել ինչ-որ խնդիրներ կանոնակարգել, որովհետև այս կառավարությունը բազմիցս խոստումներ է տվել և դրանք չի իրականացրել։ Մասնավորապես, կառավարությունը խոստացել էր, որ 2013-ը պետք է ավարտվեր 70 հազար նոր աշխատատեղերով և 50 հազար ՓՄՁ-ների ստեղծմամբ։ Որտե՞ղ են այդ աշխատատեղերը՝ չկան։ Այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է՝ կրակված պոպուլիստական դիվիդենտներ շահելու համար։ Մեր երկրում պրոբլեմը ոչ թե մարդկանց հոգեբանությունն է, և պետք չէ մարդկանց վիրավորել, այլ աշխատատեղերի բացակայությունը»,- ընդգծել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։ Նա նշել է, որ իր համար հստակ է այս նախագծի իրական տրամաբանությունը՝ «փող չկա»։ Մեր երկրում, նրա խոսքով, ընդամենը քսան հազար մարդ է օգտվում գործազրկության նպաստից, բայց այսօր երկիրը հասցված է այն վիճակին, որ այդ տասնութ հազար դրամն այդ քսան հազար քաղաքացիների համար նույնպես չկա։ Ն․Զոհրաբյանը գտնում է, որ պետք չէ քաղաքացիների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, քանի որ Հայաստանում կան հիանալի մասնագետներ, ովքեր այսօր լքում են Հայաստանն՝ աշխատանք չունենալու պատճառով։

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here