տուն Լուրեր Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար Արցախն էլ կզոհաբերեն,

Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար Արցախն էլ կզոհաբերեն,

195
0

Aram-Manukyan5555555

Անցնող քառօրյան ամփոփել եւ ՀԱԿ խմբակցության տեսակետն է ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա խոսել է Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման, ինչպես նաեւ գազի պայմանագրի մասին: Ընդհանուր առմամբ, այս գործընթացները, որոնք զարգանում են, ՀԱԿ խմբակցության քարտուղարը համարում է գաղտնի եւ մտավախություն ունի, որ դրանք վտանգավոր տարրեր են պարունակում:  «Ես վախենում եմ բոլոր գաղտնի գործարքներից, այս սուպեր գաղտնի բանակցությունները, իմ խորին համոզմամբ, ռումբեր են պարունակում, որի վերաբերյալ մենք համոզվեցինք հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, գազի պայմանագրի դեպքում, եւ այս դեպքը եւս բացառություն չէ»,- նշել է պատգամավորը: Իշխանությունները կարող են զոհաբերել Արցախը իրենց իշխանությունը պահելու համար՝ գտնում է Արամ Մանուկյանը, նշելով, թե հազար ու մի բան արդեն զոհաբերել են՝ գույք, սուվերենություն եւ այլն: ՀԱԿ խմբակցության քարտուղարը վստահ է, որ այս իշխանությունները թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին գործընթացներում իրենց պահել են ոչ արժանապատիվ:

ՀԱԿ պատգամավորը  կարծում է, որ ամոթալի է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նախագծի քննարկումները: Արամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի առջեւ այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, եւ որ ամենակարեւորը արտագաղթի ահագնացող չափերն են: «Այս բռի իշխանությունների անհեռանկարային քաղաքականությունը ստիպում է մարդկանց լքել երկիրը»,- նշել  է Արամ Մանուկյանը:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here