տուն Լուրեր «Այս դատն ուղղորդված է Ռուսաստանի կողմից». Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը շարունակվում...

«Այս դատն ուղղորդված է Ռուսաստանի կողմից». Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը շարունակվում է

97
0

shant harutyunyan

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ իրավասության դատարանում ուշացումով սկսվեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական նիստը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դատավարության ընթացքում ամբաստանյալներից մեկը հանդես է եկել միջնորդությամբ՝ ասելով.«Թող այսստեղ գան Ռուսաստանից ուղարկված դատավորները, քանի որ այս դատը ուղղորդված է Ռուսաստանի կողմից»:

Նշենք, որ դատավարությունն ընթանում է լեփ-լեցուն դահլիճում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում և Շանթ Հարությունյանը։