Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությաբ՝ նշելով, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվողները մարտի մեկի զոհերի հետ առնչություն չունեն, ուստի այս գործով տուժողների ներկայացուցիչները չպետք է ներկա լինեն:
Դատավորը նշեց, որ տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների դատավարական կարգավիճակի մասին հարցին կանդրադառնա առաջիկայում:
Սպասվում է, որ այսօրվա դատական նիստում քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Դատարանում է նաև Քոչարյանի հինգերորդ պաշտպանը՝ Արամ Վարդևանյանը, ով Քոչարյանի ներկայացուցիչն էր ՍԴ-ում: Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իրեն նույնպես տան դատավարական կարգավիճակ՝ որպես Քոչարյանի շահերը պաշտպանող:
Նիստը նախագահող Դանիբեկյանը նշեց, որ այս պահին դեռևս չեն քննարկվում փաստաբանների ներգրավման հարցը: