տուն Լուրեր Այս գործարքներն եղել են ոչ լեգիտիմ իշխանություն ձեռք բերելու համար

Այս գործարքներն եղել են ոչ լեգիտիմ իշխանություն ձեռք բերելու համար

270
0

22372

«ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին հանձնելը անընդունելի է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ-Երեւան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Սա քաղաքական, տնտեսական առումով ընդունելի չէ: ՀայՌուսգազարդը կայուն եկամուտներ բերող ձեռնարկություն է, եւ այս 20 տոկոսը վաճառվել է այլ բանաձեւով: Իշխանությունն այն նվիրաբերել է  ոչ լեգիտիմ իշխանություն ձեռք բերելու համարˋ ընդդեմ  ստրատեգիական մոտեցումների: Ինչպիսին է, օրինակ, Իրանից գազատարի անցկացումը  Հայաստան, որից հրաժարվեցին մեր իշխանությունները»,- համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նույն մոտեցումն է եղել նաեւ այն ժամանակ, երբ նվիրաբերել են Ռուսաստանին այլ ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներ:

«Ինչպես, օրինակ, Հրազդանի հէկը: Այս բոլոր գործարքները եւ նվիրաբերությունները եղել են  ոչ լեգիտիմ իշխանություն ձեռք բերելու, մոնոպոլիաներ ունենալու եւ այլնի համար»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here