ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջումգրել է.
«Այս բարդ իրավիճակում արել ենք առավելագույնը՝ ելնելով սովորողի և դիմորդի շահերից»:
Նախարարը հայտնում է նաև, որ ապրիլի 27-ին ժամը 14:00-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կներկայացնի 2019-2020 ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը: